ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

««Նոր ալիքը» սպառել է իրեն»

««Նոր ալիքը» սպառել է իրեն»
12.01.2013 | 22:12

Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը սպառել է իրեն` գտնում է 2002 թվականից մրցույթի համահեղինակ կազմակերպիչներից մեկը` Ռայմոնդ Պաուլսը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հրաժարվում է մրցույթի կազմակերպական աշխատանքներին մասնակցելուց, այժմ հրաժարվում է նաև մրցույթի ժյուրիում լինելուց: Նա համարում է, որ մրցույթի բուն նպատակն անցել է երկրորդ-երրորդ պլան: «Առաջին պլանում լրագրողների զանգերն են` կգա Աբրամովիչը, թե ոչ, եթե կգա, ո՞ր զբոսանավով»` իր զայրույթն է հայտնել Մաեստրոն: Առայժմ գործընկերոջ քայլին չի արձագանքում մրցույթի մյուս համահեղինակ-կազմակերպիչը` Իգոր Կրուտոյը:

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ